«Ժողովուրդ». Պետդումայի հետևից քայլելն ավելի հեշտ է

«Ժողովուրդ». Պետդումայի հետևից քայլելն ավելի հեշտ է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչեւ սեպտեմբեր հետաձգել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռեւս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացությամբ ներառվեց Աժ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաեւ երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, եւ խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ Պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: