«Ժողովուրդ». Օրինագի՞ծ, թե՞ փորձանք

«Ժողովուրդ». Օրինագի՞ծ, թե՞ փորձանք

«ժողովուրդը»-ը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է քվեարկության դրվի ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ: Նկատենք, որ այդ փաստաթուղթն ինքնին, մեղմ ասած, փորձանք կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար: Այն նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում եւ տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում: Այսինքն՝ եթե այս օրենսգիրքը ընդունվի եւ ուժի մեջ մտնի, ապա այն լրջագույն վնաս կարող է պատճառել Հայաստանի՝ առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությանը: Ուստի այս տեսանկյունից այսօրվա քննարկումը առավել քան կարեւոր է: Արդյոք ՀՀ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում բյուջեի մուտքերը ավելացնելու այնքան խիստ պահանջ ունեն, որ պատրաստ են ողջ տնտեսությունը դրա համար զոհել»



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: