«Ժողովուրդ». Հարս ու տեգր՝ համայնքապետի թեկնածու

«Ժողովուրդ». Հարս ու տեգր՝ համայնքապետի թեկնածու

«Ժողովուրդը» գրում է. «Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում տեղի ունեցածը թերեւս խորհրդանշական է Հայաստանի ներկա վիճակի համար: Մինչեւ վերջերս այս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բրո Ֆատոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Արդյունքում հուլիսի 3-ին այս համայնքում, որը շատ փոքր թվով բնակիչներ ունի, պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընդամենը տասնութ ընտրող ունեցող այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են: Մասնավորապես գյուղապետի թեկնածու են առաջադրվել Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: Վերջինս Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է: Ներընտանեկան «պայքարի» պատճառը ՀՀ ընտրական օրենսգիրքն է: Համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, եւ կնշանակվի նորը: Այս արգելքը շրջանցելու համար համայնքներում վաղուց կիրառվում է «դրածո» թեկնածուի համակարգը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: