Ռուս գործարարը առաջարկում է մի տուփ շաքար նվիրել լրագրողին

Ռուս գործարարը առաջարկում է մի տուփ շաքար նվիրել լրագրողին

ՏՄՊՊՀ-ն այսօր «Էլիտ պլազայում» հանդիպում էր կազմակերպել ռուսական խոշոր առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանողների միջև։ Ռուսաստանցի գործարարները հատկապես հետաքրքրված են հայկական մրգով, բանջարեղենով, ձկնեղենով, կոնյակով։ Հայ գործարարները ներկայացնում էին իրենց խնդիրները։ Դրանցից հիմնականն այն է, որ մեր արտահանողները չեն կարողանում անմիջականորեն աշխատել Ռուսաստանի մանրածախ առևտրային ցանցերի հետ, և նրանց հետ գործարար կապերն իրականացնում են դիստրիբյուտոր ընկերությունների միջոցով, որոնք ունեն իրենց պահանջները։ Դրանք կատարելն այնքան էլ հեշտ չէ և լրացուցիչ ծախսերի հետ է կապված։



Սուրճի ընդմիջմանը «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը անկեղծացավ․ «Երբեք չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է աշխատենք հայկական կոնյակ արտահանող 8 ընկերությունների հետ, այն դեպքում, երբ նրանք նույն կոնյակն են արտադրում և անգամ շշի պիտակն է նույնը»։ Նա գտնում է, որ ավելի հեշտ է խոշոր ընկերությունների հետ համագործակցել։ Նաումովի և «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գևորգյանի միջև տհաճ միջադեպ տեղի ունեցավ։ Հայկ Գևորգյանը, փորձելով անկեղծության դրդել «X5 Retail Group» ընկերության նախագահին, նրան մի քանի անգամ հարցրեց, թե ինչու է, նրա կարծիքով, շաքարավազը Հայաստանում երկու-երեք անգամ ավելի թանկ, քան Ռուսաստանում։ Ստանիսլավ Նաումովը անտակտ պատասխանեց. «Մյուս գալուց հետս մի տութ շաքարավազ կբերեմ Ձեզ համար»։ Հայկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ ինքն ունի հնարավորություն շաքար գնելու։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ