Մահացել է արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը

Մահացել է արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը

79 տարեկան հասակում մահացել է արձակագիր և հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը, Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: 



Հրաչյա Մաթեւոսյանը ծնվել էր 1937թ-ին Ահնիձորում: Ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը: 1966-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում եւ մամուլում: Նրա պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են մամուլում և գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը հեղինակ է նաեւ մանկական գրքերի։