«Չորրորդ իշխանություն». Հոգեբուժարանի տնօրենն ուզում է իր որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում

«Չորրորդ իշխանություն». Հոգեբուժարանի տնօրենն ուզում է իր որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ սեպտեմբերին կայանալիք Սեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաեւ Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանի որդին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ Գագիկ Կարապետյանը ջանքեր չի խնայում որդուն ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:



Նշենք, որ քաղաքապետի նախկին ընտրություններում Գագիկ Կարապետյանը հնարավոր ամեն բան անում էր Ռուդիկ Ղուկասյանին սատարելու համար:



«ՉԻ» տեղեկություններով արդեն երկու տարի է լարված են նախկին ընկերների հարաբերությունները եւ թերեւս դա է պատճառը, որ Գագիկ Կարապետյանը ցանկանում է ոչ թե նախկին ընկերոջը, այլ սեփական որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում