Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 52-ամյա քաղաքացու դի

Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 52-ամյա քաղաքացու դի

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` օգոստոսի 6-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1964թ.) դին: