Օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

Օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

ՍԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37...+38, օգոստոսի 11-13-ին +39...+40: Առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»: