Բերում, թրիք են լցնում իմ տան շեմին.Վարդգես Գասպարիի նամակը՝ ՄԻՊ-ին

Բերում, թրիք են լցնում իմ տան շեմին.Վարդգես Գասպարիի նամակը՝ ՄԻՊ-ին

Հարգելի պարոն Թաթոյան, երկար ժամանակ է, որ ամեն անգամ սերժիկ սարգսյանի ամառանոցի դիմաց (Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ) իմ պիկետից հետո՝ հաջորդ օրը, իսկ ավելի ստույգ՝ գիշերով, բերում, թրիք են լցնում իմ տան շեմին... Պարզապես բացառություն էր Սասնա Ծռերի կողմից գրավված ՊՊԾ գունդի 15-օրյա ժամանակաշրջանը, որ իշխանություններն զբաղված էին առավել լուրջ ըմբոստացած քաղաքացիների՝ Սասնա Ծռերի գործով... Իսկ դրանից հետո արդեն վերջին այդպիսի դեպքը տեղի ունեցավ շաբաթ օգոստոսի 6-ին...



Խնդրում եմ Ձեզ ՄԻՊ նշանակած կամ առաջադրած սերժիկ սարգսյանին հնարավորության դեպքում հորդորեք, որ այլևս այդպես չվարվի...
Մենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս մեր ակցիաներն անում ենք բաց և թափանցիկ՝ ստանձնելով մեր կատարածի, պահվածքի և վարքագծի ամբողջ պատասխանատվությունը... Չափից ավել անհարմար, անպատվաբեր է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը նման ստոր եղանակով մեզ հակադարձի գաղտնագողի, մթան քողի տակ թաքնված... Դա կլինի Ձեր մեծագույն աջակցությունը անձամբ ինձ.
Շնորհակալ եմ



Վարդգես Գասպարի