Հեղափոխությունը այստեղից կսկսվի, ժողովուրդը կգա, կկանգնի. Գայանե Գասպարյան

Հեղափոխությունը այստեղից կսկսվի, ժողովուրդը կգա, կկանգնի. Գայանե Գասպարյան

Ողջունում եմ բոլորիդ, ովքեր շարունակում են իրենց պայքարը, գաղափարական պայքարը, իրենց իրավունքի համար, իրենց հույս ու լույս ապագայի համար։ Սկսում եմ փաստից, թե մենք ինչ ենք արել, ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, թե «Մայրերի կոմիտե»-ն ինչով է զբաղված։ Ազատության հրապարակում տեղի ուենցող հանրահավաքի ժամանակ նշեց հասարակական գործիչ Գայանե Գասպարյանը։



«Մեր Հայկ Հովհաննիսյանին, պետք է դատեին առանց իր ներկայության, դուք պատկերացնո՞մ եք, 21-րդ դարում էս չպատժված թյուրիմացությունները երեսիդ նայելով, աչքերիդ մեջ, բացահայտ խաբում են օրենքը. Մարդը հիվանդ չի կարող գալ, ինքը պետք չի մենք կորոշենք։Կորոշե՞ս, հեղափոխությունը էստեղից կսկսվի, ժողովուրդը կգա կկանգնի... և բնականաբար հետաձգվեց. Կեցցեն մեր փաստաբանները, որոնց խոսքը օրենքի ուժ ուներ, մինչև վերջ կանգնեցին իրենց խոսքին և արգելեցին դատավարության սկիզբը, դարձյալ հետաձգվեց»։



Գայանե Գասպարյանը ներկայացրեց, թե այսօր ինչ քայլեր են իրականացրել. «Դատը հետաձգվելուց հետո գնացինք ՀՀ Քննչական կոմիտե, առաջին բառը, որ լսում ենք՝ չի կարելի ներս, այդ դատապարտված, իմ ու Ձեր փողերով սարքած շենքերը ո՞ւմ համար են, որ չի կարելի ներս, ու ես բացատրում եմ՝ էս հողի վրա գտնվող ամեն ինչ մայրերի իշխանությանն է պատկանում, այնպես, ինչպես մայրը իր կյանքն ու արյունը կտա որդուն, ներող եղեք մեր Սասուն տղերք, մեր «Սասնա Ծռեր»-ից սկսած մինչև Մուշ ու Վան, մոր զգացումը չի կարող լինել ոչ մեկին, մեր տղերքը մեր պաշտպանիչն են, բայց էգ առյուծի ձագին մոտեցի, հետո կիմանաս՝ մայրն ով ա։ Հայ մայրերը առյուծներ են, բնականաբար այս գաղափարախոսությունը հասցնելով իրենց գաղափարախոսությանը՝ մենք հասկացանք, որ մեր տղաների գործերը գտնվում են ոչ թե ՀՀ ՔԿ-ում, այլ Հատուկ Քննչական կոմիտեում։ ՀՔԾ-ում, որտեղ մենք պետք է օրինական ձևով դիմեինք, ես ասացի՝ 25 տարի օրինական ձևով եք խոշտանգել ազգը, մարդասպանից փող վերցնելով, ազատելով, անմեղ տղեքրին մտցնելով, բերդը փտացնելով, ու մենք էդ ամբողջը լռել ենք, լռել ենք, որովհետև մասնատված ենք եղել.... այսօր այսքան մարդ չպիտի լիներ այստեղ, այսօր տեղ չպիտի լիներ այս հրապարակում։ Ես կգամ, կգամ այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը ես լինեմ, բայց եկեք, միացեք»։