Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ՔԲԿ-ն. Էրդողան

Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ՔԲԿ-ն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները, որը անվանվում է «Եփրատյան վահան» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան կզգա վտանգ քուրդ զինյալներից: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: «Մենք կշարունակենք պայքարել ԻՊ դեմ սիրիական Ջարաբլուսում, իրաքյան Բաշիկում եւ եթե հարկ լինի, ապա նաեւ այլ տեղերում: Նույնքան վճռականությամբ մենք տրամադրված ենք նաեւ սիրիայում գործող քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության դեմ, որը կապ ունի Քրդական բանվորական կուսակցության հետ: Մեր գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արմատախիլ չենք արել այդ ահաբեկչական կազմակերպությունը»,- հայտարարել է Էրդողանը Ղազիանթափում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: