Գիշերային ակումբներն ինչ-որ բան չեն կարողացել կիսել (տեսանյութ)

Գիշերային ակումբներն ինչ-որ բան չեն կարողացել կիսել (տեսանյութ)

Մերձմոսկովյան Դմիտրով քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զոհվել է հաստատության անվտանգության 27-ամյա աշխատակիցը: Մահվան պատճառը դանակահարության և բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներն են:



Նախնական տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները հիմնականում մարզիկներ են եղել՝ բռնցքամարտիկներ և քիկբոքսինգի մասնագետներ, ովքեր քաշքշուկի ժամանակ միմյանց նկատմամբ ցավեցնող, կոտրող, խեղդող հնարքներ են կիրառել:



Հայտնի է նաև, որ գիշերային ակումբում միջադեպը, որի մասնակիցների թիվը անցնում է 20-ից, հրահրվել է հարևան նմանատիպ ակումբի անվտանգության աշխատակիցների կողմից:



Ընդհարման առանձին կադրեր ֆիքսվել են տեսանկարահանող սարքերի միջոցով: