Քարիմովին զննել է ռուս հայտնի սրտաբանը

Քարիմովին զննել է ռուս հայտնի սրտաբանը

Life.ru-ի տեղեկություններով՝ ռուս հայտնի սրտաբան Լեո Բոկերիան մի քանի ժամով այցելել է Տաշքենդ, որտեղ զննել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ով տեղափոխվել էր հիվանդանոց՝ ուղեղի կաթվածի պատճառով:



Հետաքրքիր է, որ բժիշկը Ուզբեկստան է թռել սովորական չվերթով՝ հազիվ հասցնելով տոմս ճարել և հաշվառում անցնել: Մի քանի ժամ անց նա արդեն Մոսկվա է վերադարձել մասնավոր ինքնաթիռով, հայտնել են Life-ի աղբյուրները:



Հիշեցնենք, որ նախօրեին Ուզբեկստանի իշխանությունները հաղորդագրություն էին տարածել, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովը հոսպիտալացվել է, որտեղ կբուժվի մի որոշ ժամանակ, իսկ այսօր նախագահի դուստրը հայտարարել էր, հայրը կաթված է ստացել:



Կրեմլում առողջություն և արագ ապաքինում են մաղթել Քարիմովին: