«Ժողովուրդ». Խնդիր լինի՝ տապալելն իրենց վրա

«Ժողովուրդ». Խնդիր լինի՝ տապալելն իրենց վրա

«Ժողովուրդը» գրում է. Ինչպես հայտնի է՝ ԸՕ փոփոխությամբ նախատեսվում էր ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած ընտրողներին: Սակայն այս համակարգը պետք է գործեր, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը լուծվեր անհրաժեշտ գումարի հայթայթման եւ սարքավորումներ ձեռք բերելու խնդիրը: Ի վերջո, գումարը գտնվեց, սակայն հետագայում ՀՀ իշխանությունները խնդիրը տապալելու այլ տարբերակ գտան` հայտարարելով, որ անհրաժեշտ համակարգը չորս ամսից շուտ հնարավոր չի լինի գործարկել, եւ իբր այդ ժամկետն էլ արդեն շատ ուշ կլինի: ՀՀ ԿԸՀ-ն երեկ ընդունված որոշմամբ պաշտոնապես արձանագրեց, որ նոր համակարգը չի ներդրվի` վկայակոչելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գրությունը` տեխնիկական պատճառների մասին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: