ԱՄՆ-ում պատժել են լրագրողին, ով գրել է Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին

ԱՄՆ-ում պատժել են լրագրողին, ով գրել է Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին

Ամերիկյան հեղինակավոր Huffington Post-ը հեռացրել է այն բոլոր հոդվածները, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահի թեկնածու, 68-ամյա Հիլարի Քլինթոնի առողջական վիճակին: Լրատվամիջոցը նաեւ արգելափակել է հոդվածների հեղինակ Դեւիդ Սիմանի օգտահաշիվը լրատվականի սյունակագիրների բաժնում:



Բանն այն է, որ ընթացիկ ամսվա ընթացքում լրագրողը երկու հոդված է հեղինակել, որոնք վերաբերում են Քլինթոնի առողջական վատ վիճակի մասին: Հոդվածներում Սիմանը հստակ հասկացրել է, որ Քլինթոնը սեփական առողջական վիճակի մասին պետք է հանրային պատասխան հնչեցնի: Որոշ ժամանակ անց երկու հոդվածներն էլ հեռացվել են կայքից՝ առանց մեկնաբանությունների: Լրատվամիջոցի այս քայլին պատասխանել է Սիմանն՝ իր թվիթերյան միկրոբլոգում գրելով. «Ինչ է, սա Չինաստանն է: Միթե մարդիկ պաշտպանված չեն առաջին լրացմամբ Սահմանադրության, որը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը»: Ուշագրավն այն է, որ իր հոդվածներում Սիմանը հիշատակել է բժիշկ Դրյու Պինսկուն, ում շոուն փակվել էր ռադիոյում այն բանից հետո, երբ վերջինս խոսել էր Քլինթոնի առողջական վիճակի մասին: