Ռուսական ցանցահենները գրոհել են Վաշինգտոնի ուղեղային կենտրոնները

Ռուսական ցանցահենները գրոհել են Վաշինգտոնի ուղեղային կենտրոնները

Ռուսական ցանցահենները փորձել են կոտրել Վաշինգտոնում գտնվող եւ Ռուսաստանով զբաղվող վերլուծական կենտրոնների սերվերները: Այս մասին հայտնում են CrowdStrike-ն ու Defense One-ը: Ամերիկյան կիբերանվտանգության մասնագետները կարծում են, որ այս հարձակումների հետեւում ռուսական հատուկ ծառայություններն են կանգնած: Հայտնի է, որ հարձակումն իրականացրել են Cozy Bear անվամբ հայտնի հաքերների խումբը, որոնք նաեւ կասկածվում են ԱՄՆ Դեմկուսի սերվերների վրա իրականացրած հարձակման մեջ: Նշվում է, որ հարձակման թիրախ են եղել նաեւ մի շարք խորհրդականներ, ովքեր նախկինում զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, սակայն ներկայումս զբաղվում են խորհրդատվությամբ վերլուծական կենտրոններում: