«Գազպրոմը» վաղը Թուրքիայում բանակցություններ կվարի «Թուրքական հոսք» գազատարի շուրջ

«Գազպրոմը» վաղը Թուրքիայում բանակցություններ կվարի «Թուրքական հոսք» գազատարի շուրջ

«Գազպրոմը» վաղը Թուրքիայում բանակցություններ կանցկացնի «Թուրքական հոսք» գազատարի շուրջ, որով նախատեսվում է ռուսական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատությունը», հայտարարել է ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:



Հաջորդ շաբաթ էլ ակնկալվում է, որ կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Չինաստանում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում: