Վենետիկի կինոփառատոնին ընդառաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ

Վենետիկի կինոփառատոնին ընդառաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ

Եվրոպայում իրականացված ահաբեկչական հարձակումները ստիպել են Վենետիկի 72-րդ կինոփառատոնի կազմակերպիչներին ձեռնարկել անվտանգության աննախադեպ միջոցառումներ, հաղորդում է «Ազատությունը»:



«Հստակ և լուրջ հսկողություն է իրականացվելու ողջ տարածքում», - հայտարարել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:



Հեղինակավոր այս կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին» այս տարի հավակնող շուրջ երկու տասնյակ ռեժիսորների թվում են Էմիր Կուստուրիցան, Անա Լիլի Ամիրպուրը, Թոմ Ֆորդն ու Վիմ Վենդերսը: