Սիրիայի հյուսիսում թուրքական տանկ է ոչնչացվել

Սիրիայի հյուսիսում թուրքական տանկ է ոչնչացվել

Սիրիայի հյուսիսում Թուրքական տանկ է ոչնչացվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտնել է Reuters-ը:



Ինչպես հաստատում է գործակալությունը, զրահատեխնիկայի ուղղությամբ հակատանկային հրթիռ է արձակվել Ջարաբլուս քաղաքի շրջանում: Վիրավորվել է անձնակազմի 3 անդամ:



Թե ում կողմից է հարձակման ենթարկվել թուրքական տանկը, պաշտոնապես չի հաղորդվում: