«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը հատել է հինգուկես միլիարդ դոլարի սահմանագիծը:

«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը հատել է հինգուկես միլիարդ դոլարի սահմանագիծը:

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այս տարվա սեպտեմբերին տեղաբաշխած պետական նոր պարտատոմսերի ծավալը երեկվա դրությամբ կազմել է 25 միլիարդ 421 միլիոն 200 հազար դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ միայն այս հանգամանքի շնորհիվ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ ավելացել է շուրջ 54 միլիոն դոլարով: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի պետական պարտքը այլեւս հատել է հինգուկես միլիարդ դոլարի սահմանագիծը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը արդեն իսկ կազմում էր 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Ի դեպ, հարկ է նշել, որ պետական պարտատոմսերի վերջին տեղաբաշխումը տեղի է ունեցել երեկ՝ մեկ միլիարդ 749 միլիոն 200 հազար դրամի չափով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նոր վարչապետի` Կարեն Կարապետյանի նշանակումը որեւէ կերպ չի ազդել պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ պետական պարտքի ավելացման սրընթաց դինամիկայի վրա»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: