Իրանը չի կրճատի իր նավթարդյունահանման ծավալները

Իրանը չի կրճատի իր նավթարդյունահանման ծավալները

Իրանը չի սահմանափակի իր նավթարդյունահանման ծավալները եւ նպատակ ունի այն օրական հաշվով հասցնելու մինչեւ չորս միլիոն բարել ծավալի: Այս մասին հայտնել է Իրանի Նավթային նախարար Բիժան Նամդար Զանգանեն` Ալժիրում Միջազգային էներգետիկ ֆորումի ժամանակ. հաղորդում է Shana լրատվական գործակալությունը:



«Մենք չենք ձգտում համաձայնագիր ստորագրել ՕՊԷԿ խորհրդակցական հավաքին, եւ Իրանը չի սահմանափակի իր արդյունահանման ծավալները ու կհասցնի այն օրական չորս միլիոն բարել ծավալի»,- ասել է նախարար Զանգանեն եւ հավելել, որ Իրանը ձգտում է հետ բերել իր տասներեք տոկոսի ծավալը, որն ուներ նախասանկցիոն շրջանում նավթային շուկայում: Իրանը նաեւ աջակցություն է հայտնել քվոտավորված արդյունահանման ռեժիմին անցմանը: