Մեքսիկայում ծնվել է երեք ծնող ունեցող աշխարհում առաջին երեխան

Մեքսիկայում ծնվել է երեք ծնող ունեցող աշխարհում առաջին երեխան

Մեքսիկայում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որն ունի երեք կենսաբանական ծնողներ: Այս մասին հայտնում է New Scientist գիտական հրատարակչությունը: Ըստ հրապարակման՝ երեխայի ծնողները հորդանանցի մուսուլման ամուսիններ են, որոնք քսան տարի չէին կարող երեխաներ ունենալ, քանի որ կինը ուներ Լեյայի սինդրոմ, որը բավական հազվադեպ հիվանդություն է: Ամուսինները նույն սինդրոմով երկու երեխաներ արդեն կորցրել են: Բժիշկները առողջ երեխա ստանալու համար որոշել են օգտագործել առողջ կնոջ կենսաբանական նյութական նվազագույն հիմքը, որով զրոյացրել են սինդրոմի` երեխայի ԴՆԹ-ում հայտնվելու հավանականությունը: Վիրահատությունն անցկացվել է Մեքսիկայում, քանի որ ԱՄՆ-ում արգելված է արհեստական բեղմնավորման տեխնոլոգիաների կիրառումը: Արդյունքում ծնվել է երեխա, որը ունի փաստացի երեք կենսաբանական ծնող: