Ռուսական «Գրադով»՝ Ասադի դեմ

Ռուսական «Գրադով»՝ Ասադի դեմ

 



Սիրիական ընդդիմության գրոհայինները արտասահմանից նոր տիպի հրթիռներ են ստացել համազարկային կրակի «Գրադ» կայանքների համար, հաղորդում է Reuters-ը:



Նոր տիպի հրթիռների մատակարարումն սկսվեց այն բանից հետո, երբ սիրիական կառավարական ուժերը հարձակման անցան Հալեպիում, գործակալությանը հայտնել է դաշտային գեներալ Ֆարես ալ Բայուշը:



Ստացված հրթիռների քանակի մասին գեներալն ասել է՝ «ավելի քան բավարար»: Հատկապես որ երկրից են ստացվել ռուսական «Գրադ» կայանքների նորատիպ հրթիռները, հրամանատարը չի հստակեցրել:



Նրա խոսքով՝ «Գրադի» հրթիռներ իրենք ստացել են նար անցյալում, բայս տիպի հրթիռներ առաջին անգամ են ստացել: