Պայթյուն Գամիշլիում

Պայթյուն Գամիշլիում

Ինչպես հաղորդում է Հալեպի հայկական "Գանձասար" պարբերականը, քիչ առաջ` տեղական ժամանակով 21.30 ձայնային ռումբ է պայթել սիրիական Գամիշլի քաղաքի Սիահի թաղամասում: Ինչպես փոխանցել է պարբերականին Գամիշլիի թղթակիցը, պայթած ռումբը զետեղված է եղել փողոցի կենտրոնական հատվածում: Վնասը եղել է նյութական: Բարեբախտաբար զոհեր չկան, վիրավորներ` եւս: