Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որի նիստը տեղի է ունեցել չորեքշաբփի՝ նախագահ Էրդողանի նախագահությամբ, առաջարկել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետները: Այն մտցվել էր 3 ամսով՝ հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցածած հեղաշրջման փորձից հետո:



«Իրավական պետության սկզբունքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության նպատակով, առաջարկվում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»,- ասված է խորհրդի տարածած հայտարարության մեջ:



Նշվում է նաև, որ Անվտանգության խորհուրդը սահմանների պաշտպանության նպատակով որոշել է շարունակել Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումների «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում և այդ շրջանում անվտանգության և թռիչքներից զերծ գոտու ստեղծումը: