Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիային տրամադրվող օգնությունը

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիային տրամադրվող օգնությունը

Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել, որով սառեցնում է ԵՄ միջոցով Թուրքիային հատկացվող օգնության իր մասնաբաժինը: Այս մասին հայտնում է POSTA պարբերականը եւ նշում, որ որոշմանն աջակցել են հոլանդական երկու քաղաքական ազդեցիկ ուժերի ներկայացուցիչները:



Նշենք, որ ԵՄ-ն յուրաքանչյուր տարի վեց հարյուր միլիոն եվրո գումար է հատկացնում Թուրքիային՝ որպես ԵՄ անդամության թեկնածու պետության, եւ Նիդերլանդների խորհրդարանի որոշումը պայմանավորված է Թուրքիայի կողմից հուլիսյան պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքների ոտնահարումով:



Իրենց կոչը հոլանդացի խորհրդարանականները ուղարկել են Բրյուսել: Միաժամանակ պաշտոնական Ամստերդամն արգելել է նաեւ Անկարայի` Նիդերլանդներում եղած մզկիթներին հատկացված օժանդակության մուտքը երկիր եւ պահանջել կառավարությունից հետաքննել այդ հատկացումները: Խստացվել է նաեւ երկքաղաքացիության հետ կապված օրենսդրական հոդվածը: