«Ժողովուրդ». Իսկ ի՞նչ է անում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը

«Ժողովուրդ». Իսկ ի՞նչ է անում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը

«ժողովուրդը« գրում է. «Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, եւ գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջեւ են կանգնել: Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր է առաջանում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար: Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40-60 դրամով: Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար»:



Մանրամասները՝ փերթի այսօրվա համարում: