«Ժողովուրդ». Կտրուկ աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը

«Ժողովուրդ». Կտրուկ աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան հազար դեպքով ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Հատկանշական է այն հանգամանքը, որ կտրուկ` մոտ 40 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Այս ցուցանիշի դեպքում ասել, որ այն մտահոգիչ է, նշանակում է ոչինչ չասել: Մասնավորապես, սպանության դեպքերն այս տարվա ութ ամիսներին անցած տարվա հետ համեմատ աճել են 40 տոկոսով, կամ նույն է՝ 15-ով: Կտրուկ աճել են նաեւ առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածքներ պատճառելու դեպքերը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանի հասարակության շրջանում ագրեսիվ տրամադրությունները գնալով աճում են, իսկ ՀՀ ոստիկանությունը ի զորու չէ կանխել ու նախականխել հանցագործությունները, ինչը նրանց ուղղակի գործառույթների մեջ է մտնում: Թեեւ մյուս կողմից նման զարգացումները հնարավոր չէ զուտ իրավապահների գործունեությամբ կանխել: Ագրեսիայի տարածումը կանխելն ընդհանուր իշխանության խնդիրն է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: