Կաշխատենք ամենակարճ ժամանակում կատարել վճարումները

Կաշխատենք ամենակարճ ժամանակում կատարել վճարումները

««Վեդի Ալկո» ընկերությունը աղավնաձորցիներին վճարել է մթերած խաղողի գումարները,130 մլն դրամ գումար է մնացել, այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մի քանի հոգի են մնացել և մինչև շաբաթվա վերջ կվճարեն»: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը. «Մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, որը կներկայացնենք հանրությանը, կոնկրետ՝ Աղավնաձորի հետ կապված պայմանավորվածություն կա մթերողների հետ, որ մթերեն, հիմա ուղղակի գյուղացիների հետ պետք է գնի շուրջ բանակցեն, այսինքն՝ մթերման խնդիր չի լինի այս պահին»:



-Դուք հաստատո՞ւմ եք, որ մթերման խնդիր այս տարի չի լինելու:



Այսօրվա դրությամբ արդեն 90 հազար տոննա խաղող մթերվել է հանրապետությունում, էլի գործընթացը շարունակվում է, խնդիր չկա, ավելցուկ խաղողը, որը կա, մենք պայմանավորվում ենք այլ գործարանների հետ, որպեսզի մթերվի, եթե անգամ պայմանագրեր չունեն:



-Մթերվելն ուրիշ է, գումարը վճարելը ուրիշ:



Վճարումների մասով կլինեն նորություններ, այսինքն՝ կաշխատենք ամենակարճ ժամանակահատվածում կատարել վճարումներ:



-Պարոն Մակարյան, ինչը՞ փոխվեց, որ նախորդ կառավարության ընթացքում չէր ստացվում պարտքը մարել, հիմա ստացվեց:



Ֆինանսական վիճակը, մեխանիզմներ են առաջանում, որոնք ձեռնտու են վերամշակողներին:



-Ի՞նչ մեխանիզմներ



Կներկայացնենք այդ ամեն ինչը առաջիկայում: Հիմա մենք ծրագիրը վերանայում ենք: