Ռուսաստանում ստեղծվելու է հայկական բազա. Իգնատի Առաքելյան

Ռուսաստանում ստեղծվելու է հայկական բազա. Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` Ռուսաստանի խոշոր ցանցերը ցանկանում են մեծ քանակություն, ստաբիլ որակ, ստաբիլ մատակարարներ. «Նախկինում քննարկվում էր Ռուսաստանում ունենալ հայկական բազա, բայց մի քանի անվանում, արդյո՞ք հնարավորություն կա մեկ բրենդով դուրս գալու, դա կարող է լինել հայկական կամ ռուսական բրենդ, պատվեր, որ այստեղի գործարաններից պատվեր վերցնի և արտահանի այնտեղ, որը կնվազեցնի այստեղի արտադրողի ռիսկերը»:



-Ռուսները համաձայնեցի՞ն:



Կան ընկերություններ, որոնք համաձայն են, բայց այստեղ կա օրենսդրական դաշտը և մեր հայ արտադրողների կոնսուլիդացման համաձայնությունն է պետք: Եթե նրանք համաձայնեն, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները:



-Պարոն նախարար, Ձեզ մոտ ԾԻԳ-երի կրճատումը ո՞ր փուլում է: Մոտավորապես քանի՞ հաստիք կարող է կրճատվել:



Այս պահին քննարկվում է կրճատման հաստիքները, բայց գործընթացը սկսվել է:



-Մեր բրենդը ի՞նչ տեսքով է լինելու:



Դա արդեն տվյալ ընկերության, Ռուսաստանի մարքետինգի և հայաստանյան գործարարների միասնական որոշումն է լինելու: Կա գաղափար, որի շուրջ պետք է միավորվել:



Մանրամասները՝ տեսանյութում: