«Ժողովուրդ». Այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումներ չեն իրականացվել

«Ժողովուրդ». Այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումներ չեն իրականացվել

«Ժողովուրդը» գրում է. ,Ինչպես հայտնի է՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն իրականացվել: Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց: «Երբ տեղի են ունենում սրացումներ սահմանին, ինչպես եղավ ապրիլին, դրանք վախեցնում են ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են՝ եթե սկսվի մեծ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի հետո: Իհարկե, ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց քաղաքական իրադարձությունները շարունակվում են, եւ ներդրողների վերադարձը հնարավոր է», - ասել է Դմիտրի Ռադիշեւսկին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: