«Ժողովուրդ». Փողը կծախսվեր մեկ անգամ, իսկ համակարգը կծառայեր միշտ

«Ժողովուրդ». Փողը կծախսվեր մեկ անգամ, իսկ համակարգը կծառայեր միշտ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունը կարծես թե մտադիր չէ ընտրությունների վերահսկողական մեխանիզմներ կիրառել: Դեռեւս մարտի 30-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով համապետական ընտրությունների ժամանակ նախատեսվող ուղիղ հեռարձակման համար տեսախցիկների գնման հարցին, հայտարարել էր, թե դա խնդիր չի լուծում, անիմաստ զբաղմունք է ու գումարի վատնում: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին ասաց, թե փող չկա: «Կարող են գումարները չբավարարել եւ որեւէ կազմակերպություն չցանկանա հանձն առնել այդ պարտավորությունը»,- ընդգծել էր պաշտոնյան: Նշենք, որ ամենատարբեր հաշվարկներով խոսքը մոտ 6 մլն դոլարի մասին է, որը ծախսվելու է 1 անգամ, իսկ համակարգը կծառայի միշտ: Հիշեցնենք՝ գործադիրը խոստացավ նաեւ, որ նույնականացման քարտերի պարտադիր կիրառմամբ ընտրությունները կարվեն, այնուամենայնիվ, այդ ծրագիրը կյանքի չկոչվեց: Սա այն պարագայում, երբ ԵՄ-ն հանձն էր առել տրամադրել պահանջվող գումարի առյուծի բաժինը` 13 մլն դոլարը: Իսկ մնացած 3-ը իրեն հարգող որեւէ պետության համար ծանր բեռ չէր կարող լինել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: