Չուլպան Խամատովան՝ «Ավրորա»-ի անկախ փորձագետ

Չուլպան Խամատովան՝ «Ավրորա»-ի անկախ փորձագետ

«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսաստանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:



Հանձնախումբն ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները եւ քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:



«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի եւ կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը եւ խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է



մնալ բացարձակ արժեք»,- ասել է Չուլպան Խամատովան:
Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովն «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թ. փետրվարին: