«Ժամանակ». Գուրգեն Արսենյանը տատանվում է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև

«Ժամանակ». Գուրգեն Արսենյանը տատանվում է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը սպասում է ՍԵրժ Սարգսյանի որոշմանը, թե որ կուսակցության ցուցակով կրկին հնարավորություն կստանա տեղ ունենալ հաջորդ խորհրդարանում» ։ Արսենյանը շատ է ցանկանում Ծառուկյանի հետ կրկին դաշինք կազմել։ «Ժամանակ»–ի տեղեկություններով, սակայն, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Արսենյանին պահի։ Սահմանադրական փոփոխություններին աջակցելուց հետո Գուրգեն Արսենյանին Սերժ Սարգսյանն ասել է՝ «ժամանակը կգա՝ կասեմ որ ցուցակով կգնաս խորհրդարան»։ Չի բացառվում, որ դա լինի ԲՀԿ –ն։ Գուրգեն Արսենյանին Ծառուկյանի հետ դաշինքը ոգևորում է նաև այն պատճառով, որ այնտեղ կարող է լինել մեկ այլ գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով այն քիչ օլիգարխներից է, ում հետ տարիների ընթացքում մեծ կոնֆլիկտներ չեն եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։