«Չորրորդ իշխանություն». Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել. որոշել են «քաշել սանձերը»

«Չորրորդ իշխանություն». Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել. որոշել են «քաշել սանձերը»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։



Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ եւս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երեւույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել եւ բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։



«ՉԻ» տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատեն նրան ստանձնած պաշտոնից, թե ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե ոչ»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում