«Ժողովուրդ». Դատավորի գործը շատ կարճ ժամանակում դատարան կուղարկվի

«Ժողովուրդ». Դատավորի գործը շատ կարճ ժամանակում դատարան կուղարկվի

«Ժողովուրդը» գրում է. «Կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, եւ նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորը իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ: Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաեւ դատարան կուղարկվի: Ըստ երեւույթին, հսկող դատախազը առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: