«Ժողովուրդ». Խորհրդարանի 10 ներկայացուցիչ Երևանում վարձով է ապրում՝ ստանալով հավելյալ 100 հազար դրամ

«Ժողովուրդ». Խորհրդարանի 10 ներկայացուցիչ Երևանում վարձով է ապրում՝ ստանալով հավելյալ 100 հազար դրամ

Ժողովուրդը» գրում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է եւս 100 հազար դրամ՝ Երեւանի որեւէ հատվածում բնակարան վարձակալելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաեւ մեծահարուստ պատգամավորներ համարվող, կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Թե քաղաքի որ մասն են ընտրում պատգամավորները, պաշտոնապես պարզել չհաջողվեց»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: