«Ժողովուրդ». Ճամբարակցիները մտադիր են պարտքի դիմաց բռնագրավել «Աշտարակ կաթի» պանիրը

«Ժողովուրդ». Ճամբարակցիները մտադիր են պարտքի դիմաց բռնագրավել «Աշտարակ կաթի» պանիրը

«Ժողովուրդը» գրում է. «Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները եւ գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ է պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան: «Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը եւ վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը: Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: