«Ժողովուրդ». Ով շահեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից

«Ժողովուրդ». Ով շահեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից

«Ժողովուրդը» գրում է. «Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մի գիշերում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, պետական մակարդակով պրոպագանդվում էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ենք ունենալու, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, այսինքն՝ մոտ 110 մլն դոլարով պակաս: 2013-ին դեպի Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն: 2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի եւ, վերջապես, Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո միության անդամ երկրներ ուղարկված ապրանքների ծավալը կտրուկ նվազել է: 
Իսկ ո՞վ շահեց այդ համաձայնագրի ստորագրումից. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բարձր աշխատավարձով ազդեցիկ պաշտոն գրավեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: