«Ժամանակ». «Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունների բանակցությունները առայժմ չեն ստացվում

«Ժամանակ». «Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունների բանակցությունները  առայժմ չեն ստացվում

«Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքեց կուսակցության շարքերը:

Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը: Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել՝ պնդելով, որ Մարտի 1 -ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու: Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։