«Առաքելությունը» մասնակցելու է ընտրություններին, այս պահին ընդդիմադիրների հետ քննարկումների մեջ է

«Առաքելությունը» մասնակցելու է ընտրություններին, այս պահին ընդդիմադիրների հետ քննարկումների  մեջ է

«Առաքելություն» կուսակցությունը մասնակցելու է 2017թ ԱԺ ընտրություններին, այս պահին քննարկումները շարունակվում են ընտրություններին համատեղ մասնակցելու շուրջ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը: «Առանձին մասնակցության դեպքում, ռեալ գնահատելով մեր ռեսուրսները այնպիսի հաջողությունների չենք հասնի, որ հնարավորություն ունենանք, այն ծրագրերը, որոնք մենք պատկերացնում ենք, որ անհրաժեշտ է բարեփոխումների համար, դրանք իրականություն դառնան»:



-Ո՞ր կուսակցությունների հետ եք քննարկումներ ծավալում:



Ընդդիմադիր կուսակցությունների, ոչ Հանրապետական, ոչ Դաշնակցություն, մնացած տարբեր ուժերի հետ, տարբեր ֆորմատներով, ոչ թե այս պահին, այլ տարբեր պահերին եղել են քննարկումներ, համագործակցումներ, այս պահին քննարկումները շարունակվում են:



-Առաջարկություններ դուք եք ներկայացրե՞լ, թե՞ մյուս կողմից են եղել:



Եղել են և իրենց կողմից առաջարկություններ, հաշվի առնելով նախկինում ունեցած համագործակցությունը՝ այդ ուժերի հետ եւս քննարկումներ ենք ունենում ընտրություններին մասնակցության մասով:



-Նշում եք, որ քննարկումներ եղել են կուսակցությունների հետ, որի՞ն ձեր նախապատվությունը կտաք և մտածել եք՝ որի՞ հետ արժե գնալ ընտրությունների:



Կոնկրետ անուն թույլ տվեք այս պահին չտալ, որովհետև խնդիրը ինչ որ անձերի կամ ուժերի հետ համագործակցելը չէ, ակնհայտ է, որ նման պարագայում մենք կլինեինք այդ կուսակցության անդամ և սեփական ծրագրերը, որոնք ներկայացրել ենք տարվա ընթացքում բոլոր իրադարձությունների վերաբերյալ, այդ ամենի մասին մեր կուսակցությունը միշտ իր դիրքորոշումը ներկայացնում է: Եվ այդ տեսանկյունից մեզ համար հիմք է մեր ծրագրային դրույթները՝ երկրում իրականացնել իրական բարեփոխումներ: Մեր քննարկումները ավելի շատ ծրագրերի շուրջ են, ո՞ր կուսակցությունների հետ է պետք համագործակցել, որի արդյունքում մեր ծրագրերի զգալի մասը ներկայացնել և հնարավարություն կլինի իրականություն դարձնել: Հաշվի առնելով, որ ցավոք դեռևս բազմաթիվ ուժեր չեն ներկայացրել իրենց ծրագրերը, կարելի է ասել, որ բանակցություները ավարտական տեսքի չեն: