Տրանսպորտի նախարարությունում Գագիկ Բեգլարյանը դեռ նախարար է (ֆոտո)

Տրանսպորտի նախարարությունում Գագիկ Բեգլարյանը դեռ նախարար է (ֆոտո)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որոշել է ետ չմնալ կառավարությունից և չի թարմացրել քաղաքացիների ընդունարանում փակցված նախարարության հեռախոսահամարների ցուցակը՝ նախարարի անունից սկսած:



Բանից պարզվում է՝ Տրանպորտի և կապի նախարարությունում չեն ցանկանում հրաժեշտ տալ երբեմնի նախարար Գագիկ Բեգլարյանին, ամեն դեպքում ցուցատախտակում նախարարի պաշտոնը դեռ ինքն է զբաղեցնում:



Իսկ նախարարների նոր տեղակալների՝ Արման Խաչատրյանի, Արամ Արսենյանի, Բորիս Դեմիրխանյանի մասին ոչ մի խոսք: Նոր նախարարի խորհրդական Գագիկ Թադևոսյանը ցուցատախտակում շարունակում է մնալ որպես նախարարի տեղակալ, քանի որ այդ պաշտոնում է եղել նախորդ նախարարի կառավարման օրոք, իսկ նախարար Վահան Մարտիրոսյանի նոր խորհրդականի մասին կայքում ոչինչ չկա գրված, մինչդեռ Գրիգոր Մելքումյանը, ով եղել է Բեգլարյանի գլխավոր խորհրդականը շարունակում է մնալ ցուցատախտակում: Նախկին նախարարի օգնական Աշխեն Մկրտչյանը այժմ Վահան Մարտիրոսյանի օգնականը չէ, բայց, ըստ ցուցակի, նա դեռ այդ պաշտոնում է, չնայած նրան, որ Մարտիրոսյանը ունի նոր օգնականներ՝ Արմեն Արզաքանցյանը: Անահիտ Առաքելյանը նշանակվել է մամուլի քարտուղար, սակայն, ըստ՝ ցուցակի մամուլի խոսնակը Անժելա Մարտիրոսյանն է:



Փոխվել է նաև երկաթուղու վարչության պետը, սակայն ցուցակում նշված է նախորդի՝ Արսեն Մկրտչյանի անունը: Կապի վարչության պետի անունը նախարարությունում դեռ հայտնի չէ, բայց նախկինում եղել է Սուրեն Պետրոսյանը: Տեղեկատվայնացման բաժնի պետ դեռ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում չկա, սակայն նախկին նախարարի օրոք եղել է Նորայր Ստեփանյանը, որի անունը դեռ ցուցատախտակում է: Եւ այսպես շարունակ: Անգամ փոխված չէ նախարարություն անունը, այն շարունակվում է կոչվել Տրանսպորտի և կապի: 



Ի դեպ, Տրանսպորտի նախարարությունից հետ չեն մնում գործադիրի մյուս անդամները, որոնք եւ դժվար են ինտեգրվում իրենց «սթաֆին», եւ նոր անվանը: Օրինակ՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն շարունակում է լրատվամիջոցներին հաղորդագրություններ ուղարկել «Քաղաքաշինության նախարարություն» էլեկտրոնային հասցեից: