Ինտելեկտուալ ընդդիմություն պատկերացնող, հեքիաթներ սիրող Կարեն Կարապետյանը պատասխանում էր ֆեյսբուքցիներին (ֆոտո,վիդեո)

Ինտելեկտուալ ընդդիմություն պատկերացնող, հեքիաթներ սիրող Կարեն Կարապետյանը պատասխանում էր ֆեյսբուքցիներին (ֆոտո,վիդեո)

Այսօր Հայ բարեգործական ընդհանուր միությունում կազմակերպվել էր քննարկում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայի շրջանակում: Ըստ ձևաչափի վարչապետը պետք է պատասխաներ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ կլոր սեղանի շուրջ: Քննարկմանը ներկա էին մի շարք գործիչներ, գործարար Ռուբեն Վարդանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հոգևորականներ: 



1 ժամ տևած հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը փորձեց պատասխանել հարցերին՝ մի մասը հումորով, մի մասը՝ «այո» կամ «ոչ» տարբերակով, եծ թվով հարցեր էլ չընթերցվեցին կամ չհնչեցին դահլիճից, որովհետև եթերաժամակ չկար:



Վարչապետը պատասխանեց՝ Սփյուռքին, սիրահայերին վերաբերող հարցերին, ինչպես նաև Ամուլսարի հանքի շահագործմանը և կրթականը վերաբերող հարցերի:



Ֆեյսբուքյան մի օգտատեր հարց էր ուղղել՝ 10, 20, 30 տարի հետոյի Հայաստանը ինչպե՞ս եք պատկերացնում: Վարչապետը պատասխանեց՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ: Պատասխանից հետո դահլիճում նստածները ծափահարեցին:



- Ո՞րն է Ձեր երազած ընդդիմությունը:



- Ինտելեկտուալ ընդդիմությունը:



-Արդյոք պատրաստվո՞ւմ եք հանդիպել Ազգային փոքրամասնությունների հետ՝ հասկանալու համար նրանց հուզող հարցերը:



- Այո



-Ես ապրում եմ Բելգիայում, ինչո՞վ կարող եմ աջակցել:



- Լավ լինելով:



Պարզվում է ՀՀ վարչապետը հեքիաթների սիրահար է, համարում է, որ առանց հեքիաթ մանկություն չի կարող լինել, իսկ գրասեղանին դրված երեք գրքերի մասին չխոսեց՝ նշելով, որ դրանք բավականին շատ են և վերջինը, որը կարդացել է մասնագիտական գիրք է եղել:



Ֆեյսբուքյան օգտատերերը բազում հարցեր էին ուղղել վարչապետին, սակայն դրանցից ընդամենը տասը ընթերցվեց, այն էլ մեծամասամբ «այո», «ոչ» պատասխան ունեցավ:



Հարց տալու հնարավորություն ստացան նաև դահլիճում ներկաները, իսկ հիմնականում՝ քաղաքական գործունեությանը վերաբերող հարցեր չկային, չնայած, որ ֆեյսբուքյան օգտատերերն այդ թեմայով բավականին շատ հարցեր էին ուղղել:



Գրքերից՝ հեքիաթներ ու ամանորյա գներ՝ չընթերցելով լուրջ, քաղաքական բնույթի հարցեր՝ այս փաստը զայրացրել է տասնյակ օգտատերերի, նրանք համարում են, որ ասուլիսը բավականին վատ էր կազմակերպված, վարչապետը պետք է պատասխաներ բոլոր հարցերին և հատկապես այն հարցերին, որոնք քաղաքական բովանդակություն ունեին:



Ասուլիսի մի հատվածը՝ տեսանյութում: