Մեր հպարտության միակ առարկան Հենրիխ Մխիթարյանն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեր հպարտության միակ առարկան Հենրիխ Մխիթարյանն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ՀԱԿ 20-րդ համագումարում իր ելույթով մեծ մասամբ անդրադարձավ «ազգ-բանակ» գաղափարախոսությանը՝ քննադատելով այն, և ղարաբաղյան հիմնահարցին՝ առաջարկելով իր լուծումները։ Նա իր խոսքում նշեց, որ եթե Ադրբեջանը որոի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, անպայման պարտվելու է։ «Ես դա ձեզ երաշխավորում եմ»-վստահեցրեց Տեր-Պետրոսյանը, որից հետո հնչեցին ծափահարություններ։



Նա իր խոսքում նշեց նաև, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայ Ազգային Կոնգրեսը կարծիք արտահայտելուց բացի կարգավորման գործընթացի վրա ազդե­ցության այլ լծակ չունի։



Վերջում նա մի ուշագրավ հայտարարույթւոն արեց, որը ոտքի հանեց նոլոր ներկաներին, որոնք երկար ժամանակ սկսեցին ծափահարել։



«Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը։ Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է»,-իր խոսքն այսպես եզրափակեց ՀԱԿ առաջնորդը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ