«Ժողովուրդ». Անբարեխիղճ ընկերությո՞ւնն է մեղավոր, թե՞ նախարարությունը

«Ժողովուրդ». Անբարեխիղճ ընկերությո՞ւնն է մեղավոր, թե՞ նախարարությունը

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով այս աննախադեպ երեւույթին, երեկ ասաց, թե այս քայլը զսպաշապիկ կհանդիսանա անբարեխիղճ աշխատող մյուս ընկերությունների համար: Ինչ խոսք, գովելի է անբարեխղճության դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությունը, սակայն հարց է առաջանում` ով է այս պարագայում առավել անբարեխիղճ գտնվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ընկերությունը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ նույն նախարարությունն էր մի շարք ընկերությունների հորդորում, առաջարկում նախ՝ մթերում կազմակերպել, ապա՝ ամեն գնով մարել գյուղացիների պարտքերը` խոստանալով հետագայում օգնել ծագած խնդիրներում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: