«Ժամանակ». Ո՞ւմ և ինչի՞ համար է պատերազմ հայտարարել Աղվան Հովսեփյանը

«Ժամանակ». Ո՞ւմ և ինչի՞ համար է պատերազմ հայտարարել Աղվան Հովսեփյանը

«Ժամանակ».թերթ գրում է․«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել Է ոչ նախանձելի վիճակում։ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատերազմ է հայտարարել վերջինիս։ Նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Լյովա Խաչատրյանը չհայտնվի ապագա խորհրդարանում։ Աղվան Գառնիկիչը նախօրեին հավաքել Է Ապարանի շրջանի գյուղապետերին ու զգուշացրել, որ ով ընտրություններին Լյովա Խաչատրյանի համար աշխատի՝ կհայտնվի ճաղերի հետևում։ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը բազմաթիվ համատեղ բիզնեսներ ունեն, նախկինում շատ մտերիմ Էին, սակայն վերջին շրջանում նրանց ընկերությունը վերածվել Է թշնամանքի՝ բիզնես եկամուտները կիսել չկարողանալու պատճառով։ Աղվան Հովսեփյանը համարում Է, որ Լյովա Խաչատրյանը իրեն փող Է պարտք, որը հետ ստանալու պարագայում նոր միայն «պատերազմը» կավարտվի»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։