«Ժողովուրդ». Պետական պարտքը կավելանա 25.5 միլիարդով

«Ժողովուրդ». Պետական պարտքը կավելանա 25.5 միլիարդով

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ ամսում եւս մտադիր է պետական նոր պարտատոմսեր դնել շրջանառության մեջ, ասել է, թե ավելացնել պետական պարտքը: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 26 միլիարդ դրամի երկարաժամկետ եւ 450 միլիոն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր: Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարությունը մտադիր է ընթացիկ ամսում ետ գնել նախկինում տեղաբաշխված 1 մլրդ դրամի պարտատոմսեր: Այսինքն՝ ցանկացողները կարող են պետությունից պարտատոմսեր գնել, ստանալ պարտամուրհակներ, իսկ պետությունը պարտատերին պարտք կմնա՝ դրա փոխարեն վճարելով տոկոսներ: Այս գործընթացի արդյունքում ստացվում է, որ դեկտեմբերին միայն պետական պարտատոմսեր շրջանառության մեջ դնելու հաշվին Հայաստանի պետական պարտքը կավելանա շուրջ 25 մլրդ 450 մլն դրամով կամ 52.5 մլն դոլարով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: