«168 ժամ». Հայաստանում կանցկացվի բժշկական սպաների զորակոչ

«168 ժամ». Հայաստանում կանցկացվի բժշկական սպաների զորակոչ

«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։ Կառավարությանն այսօրվա նիստում որոշում կընդունի այդ մասին։ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2016թ. դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի, ինչպես նաև այդ նույն ամիսներին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։