«Ժողովուրդ».Ինչու են վարչապետների հետ բախումներն ուղեկցում Արծվիկ Մինասյանին

«Ժողովուրդ».Ինչու են վարչապետների հետ բախումներն ուղեկցում Արծվիկ Մինասյանին

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, որ ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նրա աշխատանքը սկզբում կարծես թե չէր ստացվում: Համենայնդեպս, կառավարության նիստերի ժամանակ հաճախ բախումների ենք ականատես եղել: Ո՞րն էր պատճառը, իրե՞նք են անհիմն պահանջներ ներկայացրել, թե՞ Դուք եք կոնֆլիկտային: «Կան հարցեր, որոնք կարող եք չբարձրաձայնել կառավարության նիստում, այլ նիստից դուրս ձեր գործընկերների հետ քննարկել եւ լուծել: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ հանրությունը դրա մասին իմանա: Բայց, երբ մի իրավիճակ է, որ սկզբունքորեն չես ընդունում, ես ինձ չեմ սահմանափակել դա բարձրաձայնելու հնարավորությունից եւ ավելին՝ գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է` առանց որեւէ ավելորդ շոուի տարրերի: Այդպես եղել է թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարության ժամանակ, եւ կարծում եմ՝ նաեւ շարունակվելու է»,- ասաց Արծվիկ Մինասյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: