Հայկական ժամանակ․ Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն՝ այլ

Հայկական ժամանակ․ Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն՝ այլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը եւ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ՝ 2007-ին: Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են:



Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը եւ Աշտարակի մի մասը:Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նորից ցանկանում է այդ ընտրատարածքից ռեյտինգային կարգով պատգամավոր դառնալ, բայց կուսակցությունը պետք է նման որոշում կայացնի: «Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն՝ այլ: Կուսակցությունը պետք է խորհրդի նիստ անի ու որոշում կայացնի, հասկանան՝ որ տարածաշրջանում ում առաջադրեն»,- մեզ հետ զրույցում ասաց նա»: 



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում